Արսեն Ավակովին սպառնում են լյուստրացիայի ենթարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին լյուստրացիա (մաքրազերծում, գաղտնազերծում, խմբ.) է սպառնում. գրում է Lifenews-ը: Ստորագրահավաք է անցկացվել՝ Արսեն Ավակովի հրաժարականի համար, ով մեղադրվում է կոռուպցիայի և Եվրամայդանի իրադարձությունների հետաքննության սաբոտաժի մեջ:

Երկրի լյուստրացիոն կոմիտեն ՆԳՆ ղեկավարին կոռուպցիոն սխեմաների մասնակից է անվանել:

«Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարը ոչ միայն ձախողել է Մայդանի հետաքննությունը, այլև մշտապես վարկաբեկում է գերատեսչությունը` կոռուպցիոն սխեմաներում մասնակցությամբ»,-ուկրաինական հեռուստաալիքի եթերում հայտարարել է ուկրաինացի գլխավոր «լյուստրատոր» Ալեքսանդրա Դրիկը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս