«Եթե շուտ լիներ հայտարարությունը Եվրասիական միությանը միանալու մասին, երեւի այսօր այսպիսի սրությամբ չդրվեր գազի հարցը: Ես չէի ասի, որ շանտաժ է: Ռուսաստանն այն երկիրը, պետությունը չէ, որ շանտաժ անի իր գործընկերոջը»:
Իսկ ինչո՞ւ Ռուսաստանը չի կարող շանտաժ անել Հայաստանին, մի՞թե Ռուսաստանի նման ազնվագույն պետությունից դա հեռու է: Կամ ինչքանո՞վ են Ռուբեն Թովմասյանը եւ մյուսները համոզված, որ Ռուսաստանը մեզ իրոք դիտարկում է որպես գործընկեր, այլ ոչ թե օգտագործում է զուտ իր շահերի համար: Սա էլ Ռուբեն Թովմասյանի սիրելի եւ պաշտելի Ռուսաստանն է, որին հայ կոմունիստը գովաբանելու որեւէ առիթ բաց չի թողել, նույնիսկ հիմա, երբ ամեն ինչ դառնում է ակնհայտ, կրկին փորձում է արդարացնել: Եթե սա շանտաժ չէ, շանտաժն էլ ինչպե՞ս է լինում: Ռուսամոլություն՝ ահա հայ կոմունիստների թիվ 1 խնդիրը: