Հրապարակ. ԲՀԿ-ականները կազատվե՞ն աշխատանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակը” գրում է, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ջերմ շփումները ՀՀԿ-ական վերնախավի հետ՝ Աբովյանի եկեղեցու բացման օրը, ըստ էության, ոչինչ չի նշանակում: Ոչ ԲՀԿ- ՀՀԿ միջին օղակների միջեւ հակամարտությունն է նվազում, ոչ էլ կրքերն են մարում: Այս օրերին իշխանական օղակներում լուրեր են շրջանառվում, ըստ որոնց,   առաջիկայում  գործադիրում սպասվում է ԲՀԿ-աթափում:
Եվ այս գործընթացի առիթը ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի պատասխանն էր Ծառուկյանի այն հայտարարությանը, թե “Բարգավաճ Հայաստանն” այլեւս կառավարության անդամ չէ, հետեւաբար՝ պատասխանատվություն չի կրում կառավարության գործունեության համար:
Հիշեցնենք, որ խոսնակի բերանով իշխող կուսակցությունը պատասխանել էր Ծառուկյանին՝ “եթե այդպես է, ավելի ազնիվ կլիներ, որ հրաժարական տային ոչ միայն բարգավաճական մարզպետները, նախարարներն ու փոխնախարարները, այլեւ այն մարդիկ, որ շարունակում են աշխատել պետական կառույցներում եւ ներկայացնում են “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը”:




Լրահոս