Թայլանդի հարավում ռեստորաններից մեկում պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս 7-ը ծանր վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնել է տեղի ոստիկանությունը, գրում է Lifenews-ը:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ ռեստորանի տարածքում նռնակ են պայթեցրել:
Ինչպես հայտնում են իրավապահ մարմինները՝ զոհվածը 28-ամյա կին է, իսկ տուժածներից մեկը պայթյունի հետևանքով կորցրել է ոտքը: Իրավապահ մարմինները հայտնում են նաև, որ դեպքից 10 րոպե անց ևս մեկ պայթյուն է որոտացել, տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան