«ՏԱՇԻՐ 2013»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 18-ին կայացավ «Տաշիր 2013» երաժշտական մրցանակաբաշխությունը, որի հատուկ հյուրը իսպանացի երգիչ Էնրիկե Իգլեսիասն էր: Տարվա «Լավագույն երգիչ» ճանաչվեց Ռազմիկ Ամյանը, «Լավագույն երգչուհի»՝ Սիրուշոն, «Տարվա դեբյուտ»՝ Մարգարիտա Պոզոյանը:  «Լավագույն զուգերգ» անվանակարգում մրցանակը տրվեց Արման Հովհաննիսյանի եւ Քրիստինե Պեպելյանի «Երբ ինձ հետ ես» երգին: Հատուկ մրցանակ ստացավ Թաթա Սիմոնյանը: Իսկ «Տարվա փոքրիկ երգչուհի» կոչմանն արժանացավ Անգելինա Գասպարյանը, որն իր ֆեյսբուքյան էջում Էնրիկե Իգլեսիասի հետ իր լուսանկարն էր տեղադրել ու գրել, որ կատարվեց իր երազանքը, ինքը ստացավ մրցանակ ու ծանոթացավ համաշխարհային աստղի հետ:
Իսկ ահա Ռազմիկ Ամյանը մրցանակ ստանալուց հետո իր ֆեյսբուքյան էջում արել է հետեւյալ գրառումը. «Եվ այսպես… եթե դիտում էիք «Տաշիր 2013» մրցանակաբաշխությունը, ուրեմն տեղյակ եք, որ ես ճանաչվել եմ «Տարվա լավագույն երգիչ»: Անկեղծ ասած, ցանկացած տարբերակում ես նույնքան ուրախ կլինեի, քանզի նույն նոմինացիայում ես իմ երկու չափազանց տաղանդավոր եւ սիրված ընկերների հետ էի, բայց ձեր ցանկության եւ աջակցության շնորհիվ ինձ հասավ այդ մրցանակը: Այդ առիթով ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել բոլորին: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր սիրում եւ գնահատում են իմ աշխատանքը եւ միշտ իմ կողքին են: Ցանկացած ձեռքբերում, հաղթանակ դա ձերն է, ձեր անկեղծ սիրո եւ նվիրվածության արդյունքն է: Չեմ կարող առանձնահատուկ շնորհակալություն չհայտնել իմ պրոդյուսեր Արմին Մովսիսյանին, ով հրաշալի անձնավորություն լինելով հանդերձ՝ նաեւ ինձ համար իր գործի ամենալավ մասնագետն է: Մի փոքր «Օսկարային» ստացվեց, բայց սրտիցս էր»:




Լրահոս