Մահվան ելքով վրաերթ՝ ՀԱԹ-ում՝ Անդրանիկի արձանի դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում КАМАЗ մակնիշի 35 ՍT 081 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Ռոման Վասիլյանը Հարավ-արևմտյան թաղամասում՝ Անդրանիկի արձանի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես նշված վայրից հայտնում է shamshyan .com-ը, հետիոտնը նշված վայրն անցնելիս է եղել չթուլյլատրելի հատվածով: Վարորդը փախուստի չի դիմել: Այս պաին դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ:
Վրաերթի ենթարկվածը 77-ամյա Տիկուշ Կարոյանն էր:
Վրաերթի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արտաշես Վանյանը: Տեղում է եղել նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս