Մեծ Բրիտանիայում Ազգային վիճակախաղի կազմակերպիչները փնտրում են 33 մլն ֆունտ ստեռլինգ շահած տոմսի տիրոջը: Դա կազմում է ջեքփոթի կեսը:
Շահումի հետևից դեռևս ոչ ոք չի եկել` չնայած որ շահող թվերն արդեն հրապարակվել են: Կազմակերպիչների խոսքերով՝ ստեղծված իրավիճակն անչափ տարօրինակ է:
Նշվում է, որ հաղթող տոմսը գնվել է Վուստեր քաղաքում: Եթե հաղթողը չհայտնվի 180 օրում, ջեքփոթը կշարունակի խաղարկվել: