Այսօր կդիտվի փոփոխական եղանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Եղանակը Հայաստանում. 
Մեր հանրապետության տարածքում այսօր և մայիսի 29-ին կդիտվի փոփոխական, մեծ մասամբ` ամպամած եղանակ: Շրջանների մեծ մասում և գիշերը, և ցերեկը պարբերաբար սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 28-ին հավանական են առատ, ինտենսիվ տեղումները, նաև կարկուտը: Հնարավոր է սաստիկ քամի 20-22մ/վրկ: Ընդհանուր պատկերից կզանազանվեն արևմտյան և կենտրոնական շրջանները. Շիրակ, Արագածոտն, Արմավիր, մասամբ` Լոռին և Կոտայքը. այստեղ կգերակայի առավելապես առանց տեղումների եղանակը, օրվա ընթացքում հնարավոր են միայն կարճատև անձրևներ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Եղանակը Երևանում. 
Մայիսի 28-ին և 29-ին կդիտվի փոփոխական ամպամածություն, օրվա 2րդ կեսին տեղ-տեղ հնարավոր են կարճատև անձրևներ, էական տեղումներ չեն սպասվում: Քամին` 7-10մ/վրկ: Գիշերը +13+15, ցերեկը +22+24, երեկոյան +17+19: 
Meteo-tv




Լրահոս