“Նելեգալ-2013” համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները ՌԴ սահմանապահ զորքերի հետ համատեղ Մեղրիի մաքսակետում ծառայություն կատարելիս, մայիսի 25-ին, ժամը 06.00-ին, նշված անցակետից ոստիկանություն բերման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների: Հաղորդում է ոստիկանությունը:
Բերման են ենթարկվել 22-ամյա Փեյման Է.-ին եւ 23-ամյա Մեհրդատ Յ.-ին, որոնք մայիսի 20-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էին գողության մեղադրանքով: Խափանման միջոց է ընտրվել կալանքը: