Ժամկետային զինծառայողի արկածները. թմրամիջոց է ձեռք բերել, արդուկով չորացրել, օգտագործել, հյուրասիրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայրենիքը սրբազան է, հայրենիքի սահմանը պաշտպանելը՝ պարտք: Սակայն կարգախոսներն այլ են, իրականությունը՝ այլ: Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչ, 1994թ. ծնված Գոռ Դ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության սահմանապահ զորամասերից մեկի ժամկետային զինծառայող՝ 2015թ. հուլիսի 20-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, զորամասի տարածքից, առանց իրացնելու նպատակի, ապօրինի ձեռք է բերել, քաղել, տնայնագործական եղանակով՝ արդուկով չորացնելու միջոցով պատրաստել է զգալի չափերով մարիխուանա տեսակի թմրամիջոց, այն պահել գրպանում եւ հուլիսի 21-ին՝ ժամը 17-ի սահմաններում, ծխախոտի մեկ գլանակի մեջ լցված թմրանյութի մի մասը զորամասի ճաշարանի հարակից տարածքում օգտագործել է, իսկ մնացած մասը՝ 1.660 գրամ հաստատուն քաշով թմրամիջոցը, տվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող, Իջեւան քաղաքի բնակիչ, 1990թ. ծնված Գրիգոր Ս.-ին:

Գ. Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասով, 268 հոդվածի 1-ին մասով, 364.2 հոդվածի 1-ին մասով, իսկ Գ. Սուքիասյանին՝ 268 հոդվածի 1-ին մասով, երկուսի հանդեպ էլ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում:




Լրահոս