Հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 34 (հանցափորձը), 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 120 հոդվածի (անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ մայիսի 29-ին, ժամը 01:40-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ դեմքի և ճակատի մասերում հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 հոգի:  
Հրազենային վնասվածքներ ստացած անձիք են Ավանի 7-րդ փողոցի բնակիչներ, 24-ամյա Արտյոմ Ալեքսանյանն է և 25-ամյա Ռոբերտ Հովսեփյանը: Օպերատիվ քննչական խումբը պարզում է, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել Ավանի 7-րդ փողոցից: Դեպքի վայրում ոստիկանության Նոր Նորքի բաժնի օերատիվ քննչական խումբը հայտնաբերում է որսորդական հրացանից կրակված պարկուճ, արյան հետքեր և արյունոտված սրբիչ: 
Ոստիկանության աշխատակիցները միչև լուսաբաց պարզում են իրականությունը ու Աբովյան քաղաքից նշված հանագործությունը կատարելու կասկածանքով Նոր Նորքի ոստիկանություն են բերման ենթարկում Աբովյան քաղաքի 4-րդ միկրոթաղամասի բնակիչներ 28-ամյա Գևորգ Հակոբյանին և 25-ամյա Հովիկ Հակոբյանին: Սկզբում եղբայրները հերքում էին, որ իրենք եղել են նշված փողոցում, սակայն հետո՝ փաստերի ճնշման տակ, խոստովանում են ու Նոր Նորքի քննչական բաժնի քննիչների բացատրական աշխատանքի արդյունքում Գ. Հակոբյանը ներկայացնում է նաև որսորդական հրացանը, որով կրակոցներ էր արձակել վիրավորների ուղությամբ: Գ. Հակոբյանը Նոր Նորքի ոստիկաններին է ներկայացրել արդեն որսորդական հրացանը, որը նա թաքցրել էր Նոր Նորքի վարչական շրջանում ապրող իր աներոջը պատկանող Սաֆարյան 16 շենքի դիմացի ավտոտնակում: Քննիչ Հ. Պետրոսյանի կողմից հրացանն առգրավվել է: 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ իր տեղեկություններով Հովիկ Հակոբյանը աշխատում է “Գոլդեն Գլաս” ՍՊԸ-ում՝ որպես կոմերցիոն տնօրեն, իսկ Գևորգ Հակոբյանը՝ “Կլեոպատրա” ՍՊԸ-ում՝ գխավոր հաշվապահ, ինչպես նաև՝ “Մուլտի Գրուպ” կոնցեռնի՝ Երևանի քիմիադեղական գործարանի գլխավոր հաշվապահ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ընկերությունները պատկանում են Ազգային Ժողովի պատգամավոր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: 




Լրահոս