Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակն ապստամբներից գրավել է ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Սիրիայի հարավում գտնվող Շեյխ Միսկին քաղաքը, փոխանցում է Reuters-ը:
Շեյխ Միսկին քաղաքը գտնվում է Սուվեյդ, Քունեյթր և Դամասկոս քաղաքները կապող ճանապարհի խաչմերուկում: Նա նաև կապում է Դերաա քաղաքի արևելյան և արևմտյան հատվածները, որը մասամբ գտնվում է ապստամբների վերահսկողության տակ:
«Քաղաքը շատ կարևոր է երկու կողմերի համար: Նրանք կատաղի մարտնչել են քաղաքի համար: Այժմ, գրավելով քաղաքը, կկտրվի ապստամբների կապը Դերաայի արևելյան և արևմտյան հատվածների հետ»,-ասել է Սիրիայի Մարդու իրավունքների աստղադիտարանի ներկայացուցիչը:
Ռուսական օդուժի աջակցությամբ՝ Ասադի բանակը Շեյխ Միսկին քաղաքի գրավումը սկսել էր դեռևս դեկտեմբերի վերջից:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան