«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ազատ արձակվեց նաև անցած տարի Նորք-Մարաշում վնասազերծված հանցախմբի անդամներից Հ1-ի աշխատակից Արման Հայրապետյանը։ «Ժամանակի» տեղեկություններով՝ առաջիկայում ազատ կարձակվի նաև Գյումրիի «Մարիամ» ռ/կ-ի հոգևոր բաժնի ղեկավար, մասնաճյուղի հիմնադիր, կաթոլիկ եկեղեցու քահանա հայր Անտոն Թութունջյանը։ Ու թեև մնացած ազատ արձակվածների դեպքում մեղադրանքը մնում է նույնը, սակայն հայր Անտոնի վրայից մեղադրանքը կհանվի, քանի որ նրա առաջ պայման է դրվել՝ հեռանալ Հայաստանից»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։