Հունիսի 1-ին` երեխաների պաշտպանության միջազգային օրը,
Երևանի կենդանաբանական այգին իր այցելուների համար կազմա-
կերպել է մի շարք անակնկալներ:
Այգու փոքրիկ այցելուներին կդիմավորեն ծաղրածուները, կլ ինեն
թատերական ներկայացում ներ, երգ ու պար, խաղ-մրցույթներ և
մանկական համերգ` տարբեր երաժշտական խմբերի ու մանկական
համույթների մասնակցությամբ: Տոնական միջոցառում ների մեկ-
նարկը կտրվի առավոտյան ժամը 10:00-ին և կավարտվի ժամը
18:00-ին: Երևանի կենդանաբանական այգին իր այցելուներին կներ-
կայանա նոր կենդանատեսակներով` պավիան համադրիլների նոր
ընտանիքով և այդքան շատ սպասված սավաննայի վագրաձիով (զեբր):
Նույն օրը տեղի կունենա պտավոր բորենու նոր, ընդարձակ,
Կենդանաբանական այգիների և ակվարիում ների եվրոպական
ասոցիացիայի (EAZA) չափանիշներին համապատասխանող ազատա-
վանդակի պաշտոնական բացման արարողությունը, որի կառուցումը
ֆինանսավորվել է HSBC Բանկ Հայաստան նախկին տնօրեն տիկին
Ասթրիդ Քլ իֆորդի կողմից:
Երևանի կենդանաբանական այգու տաղավարում այցելուները
հնարավորություն կունենան ծանոթանալու այգու “Զու” մանկական
ամսագրին, կենդանիների խնամակալության ծրագրին, ինչպես նաև
այգու այլ նորություններին:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմ նա-
դրամի (FPWC) տաղավարում այգու փոքրիկ այցելուները կմասնակցեն
տարաբնույթ խաղ-մրցույթների, իսկ հաղթողները կարժանան խրա-
խուսական մրցանակների: Հունիսի 1-ին Երևանի կենդանաբանական
այգու մինչև 16 տարեկան բոլոր այցելուների մուտքը կլ ինի անվճար: