166 դպրոցում վիճաբանությունն ավարտվել է դպրոցականների դանակահարությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ մայիսի 31-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 16:50-ի սահմաններում “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել Ոստիկանության Նոր Նորքի բաժին, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել երկու երիտասարդ:
Ինչպես հայտնում է shamshyan .com-ը, հիվանդանոց մեկնած Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Նոր Նորքի 5-րդ զանգվածի 166 դպրոցի մոտից:
Հիվանդանոց տեղափոխված անձինք 15-ամյա Ստեփան Հակոբյանն ու 18-ամյա Սերգեյ Աղաջանյանն են:
Հիվանդանոցում բժիշկները օպերատիվ քննչական խմբին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն հայտարարություն տալու կատարվածի մասին, քանի որ գտնվում են վիրահատարանում:
Գ. Շամշյանը հայտնում է, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և քննչական բաժնի աշխատակիցները պարզել են, որ դպրոցի հետնամասի ֆուտբոլի դաշտում տեղի է ունեցել վիճաբանություն, որն ավարտվել է դանակահարությամբ:
Ք




Լրահոս