«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հունվարի 28-ին ելույթ է ունեցել։ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) քաղաքական համաժողովում։
Նա անդրադարձել է Հայաստանի կեղծված հանրաքվեին, քաղաքական բանտարկյալների խնդրին ու երկրի հակաժողովրդավարական արտակարգ դրությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) օրինական ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, Արցախի, Հայաստանի, ինչպես նաեւ սեփական քաղաքացիների դեմ Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիային, եվրոպացի որոշ պաշտոնյաների շահերի բախումներին եւ վերը թվարկված հիմնահարցերի նկատմամբ եվրոպական չափորոշիչների միատեսակ կիրառման հրամայականին: