ArmLur.am-ը ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ ոստիկանության Բաղրամյանի և Արթիկի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 29-ին, ժամը 18-ին, Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1976 թ. ծնված Հենզել Ա.-ն, ով հետախուզվում է ՀՀ քր. օր.-ի 142 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (Անառակաբարո գործողությունները, որը կատարվել է 21 տարին լրացած անձի կողմից ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ), 141 հոդվածի (Սեռական հարաբերությունը 16 տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի նկատմամբ) 2-րդ մասի 1-ին կետի և 177 հոդվածի (Գողությունը) 1-ին մասի մեղադրանքներով:
Վերջինս ներկայացվել է քննչական վարչություն: