ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ի տարբերություն ՀՀ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների՝ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում իր սեփական միջոցներից գումար հատկացնել օրերս Արմավիրի մարզում կարկտահարության հետեւանքով տուժած գյուղացիներին: Համենայնդեպս, Ս. Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը «Ժողովուրդ»-ի հարցին, թե պատրաստվում է նա գումար հանգանակել կարկտահարությունից տուժած գյուղացիներին, հայտնել է. «Սերժ Սարգսյանն օգտագործում է իրեն հասանելի բոլոր միջոցները` աջակցելու ՀՀ կառավարության ջանքերին ու նախաձեռնություններին, որոնք ուղղված են Արմավիրի մարզում աննախադեպ կարկտահարությունից տուժած համայնքներին ու տնտեսություններին օժանդակելուն»: Նշենք, որ այս օրերին ե՛ւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ե՛ւ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ե՛ւ մի շարք այլ նախարարներ ու պաշտոնյաներ իրենց սեփական միջոցներից որպես օգնություն գումար էին հատկացրել գյուղացիների համար: (տե՛ս նաեւ էջ 4)




Լրահոս