Սիրիայում ահաբեկիչները գազամուղ են պայթեցրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայի հարավային նահանգի բնակիչները զրկվել են էլեկտրականությունից դիվերսիայի արդյունքում, որն իրականացրել են ԻՊ գրոհայինները: Ահաբեկիչները ռումբ են տեղադրել գազամուղի տակ, որի միջոցով վառելիք է տրամադրվում 2 էլեկտրակայանի:

Ինչպես փոխանցում է Lifenews-ը, ահաբեկիչները ներթափանցել են Հոմս նահանգի հյուսիս-արևելքում գտնվող լեռնաշղթա Էմ Ադդաբաբիր գյուղի միջոցով: Նրանց մի խումբը հարձակում է գործել բանակային դիրքերի վրա, իսկ մյուս մասը հասել է մինչև մայրուղի:

Ահաբեկիչները 100 կգ կշռող ռումբ են տեղադրել գազամուղի տակ:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս