![](https://armlur.am/wp-content/uploads/2016/02/160201024259_benoit_violier_624x351_afp_nocredit.jpg)
Ֆրանսիացի շեֆ խոհարար Բենուա Վիոլյեին, ում ռեստորանը 2015թ. դեկտեմբերին աշխարհում լավագույնն է ճանաչվել, մահացած են գտել իր տանը, փոխանցում է BBC-ն:
44-ամյա Վիոլյեն l’Hotel de Ville ռեստորանի սեփականատերն էր: Ռեստորանը գտնվում է շվեցարական Լոզան քաղաքից ոչ հեռու գտնվող Կրիսսեր քաղաքում:
Ռեստորանը 3 միշլենյան աստղեր է ստացել և գլխավորել աշխարհի 1000 լավագույն ռեստորանների ցուցակը՝ ըստ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության:
Շվեյցարիայի ոստիկանության տեղեկությունների համաձայն՝ Վիոլյեն ինքնասպան է եղել: