Կատալոնական «Բարսելոնա»-ի և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստան ճանաչվել է երկրի՝ նախորդ տարվա լավագույն մարզիկ:
Կատալոնիայում կայացած մրցանակաբաշխության արդյունքներով 2-րդ հորիզոնականն է զբաղեցրել «Չիկագո»-ի բասկետբոլիստ Պո Գազոլը: 3-րդը եղել է Yamaha-ի մոտոարշավորդ Խորխե Լորենցոն:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր քվեարկել են իմ օգտին: Հիանալի տարի եմ անցկացրել և շատ բարդ է պահպանել հաջողությունները»,- ասել է Ինյեստան: