Հոլիվուդյան դերասան Լեոնարդ դի Կապրիոն, ենթադրաբար, նոր ֆիլմում կմարմնավորի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին հայտնում է «Дождь» հեռուստաալիքը:
«Պուտին» ֆիլմի աշխատանքներն իրականացվել են անցած տարվա ընթացքում: Ներկա պահին մշակվում է ֆիլմի ավարտի սցենարը: Այս մասին պատմել է Knights Bridge Entertainment-ի մենեջերներից մեկը՝ Վալերի Սահարյանը, ով ներկայացնում է ընկերության շահերը Եվրոպայում և Ասիայում:
Սահարյանը նշել է, որ ֆիլմի սցենարիստները երեքն են, իսկ ռեժիսորի անունը դեռ չի հաղորդվում: Նա նաև հայտարարել է, որ քասթինգին միանգամից 3 հոլիվուդյան աստղ է մասնակցել:
Ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ ֆիլմը քաղաքական թրիլլեր է, որը ներկայացնում է փաստեր ՌԴ նախագահի կյանքից և աշխատանքից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դի Կապրիոն ցանկություն է հայտնել մարմնավորել Պուտինին: