ՄՈՒՐԱՑԻԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ՊԵՏԱԿԱՆ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության ընդունելությունների տանը երեկ տեղի է ունեցել «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ամենամյա նիստը: Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2013»-ի դրամահավաքը կնպատակաուղղվի Վարդենիս-Մարտակերտ 114 կմ երկարությամբ ավտոճանապարհին: Իհարկե, լավ է, որ մեր երկրում որեւէ ավտոճանապարհ կառուցվի, վերակառուցվի կամ վերանորոգվի: Բայց սարսափելի է, երբ բոլոր կարեւորագույն հարցերը մեր երկրում մշտապես լուծվում են հանգանակության, դրամահավաքների եւ «մուրացիկության» այլ ձեւերի տարաբնույթ դրսեւորումներով: Երկրում կարկուտ է տեղում, հանգանակություն են անում, ընտրություններ պիտի կազմակերպեն, յուրային գործարարներին են «քամում» դրամահավաքով: Այս իրողությունը թերեւս երկու բացատրություն ունի. նախ՝ մեր երկիրը շատ աղքատ է: Այս դեպքում տարօրինակ է, թե ինչպես են պաշտոնավարող չինովնիկներն օր օրի հարստանում: Երկրորդ՝ գործող ռեժիմն ընդունում է, որ երկրում ստվերային շրջանառությունը սարսափելի ծավալների է հասնում, դրա համար էլ երկրի ներսում տարբեր առիթներով դրամահավաքներ են իրականացնում՝ գործարարներից «ստվերային» գումարները հանգիստ խղճով գանձելու համար: Համաձայնե՛ք, որ երկու դեպքում էլ տխուր պատկեր է:




Լրահոս