Հայաստանի ԿԲ-­ի պատվիրակությունն ուսումնասիրում է բանկային հսկողության վրացական մոդելը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Կենտրոնական բանկի պատվիրակությունը ծանոթանում է բանկային հսկողության ոլորտում Վրաստանի ազգային բանկի (ՎԱԲ) բարեփոխումներին ու փորձին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»­-ը, ասված է ՎԱԲ­-ի մամուլի տեղեկագրում:

«Վրաստանի ազգային բանկը հսկողության բավականին առաջադիմական մոտեցում եւ գործիքներ Է մշակել: Վերջին տարիների ընթացքում զգալիորեն ընդլայնվել են հսկողության շրջանակները: Մենք ցանկանում ենք այսուհետեւ էլ շարունակել փորձի փոխանակումը, ինչը կօգնի կողմերին ավելի արդյունավետորեն զարգացնելու ռիսկերի վրա հիմնված հսկողության համակարգը»,­ -հայտարարել է Հայաստանի ԿԲ-­ի ռիսկերի վրա հիմնված հսկիչ նախագծի մենեջեր Դեւիդ Բաբասյանը: Նա նշել է, որ Վրաստանը եւ Հայաստանը համանման մարտահրավերներ ունեն ֆինանսական ինստիտուտների կարգավորման եւ հսկողության հարցերում, ուստի այս հանդիպումը շատ կարեւոր է:




Լրահոս