Մեքսիկայի հավաքականի հարձակվող Խավյեր Էրնանդեսը (Չիչարիտո) ամռանը կարող է «Բայեր»-ից տեղափոխվել «Բավարիա»: Ինչպես հայտնում է Fichajes-ը, 27-ամյա մեքսիկացին անհրաժեշտ է մյունխենյան ակումբի ապագա գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին:
Վերջինս ֆուտբոլիստի հետ աշխատել է Մադրիդի «Ռեալ»-ում: Ընթացիկ մրցաշրջանում Չիչարիտոն 28 խաղերում դարձել է 21 գոլի հեղինակ:
Հիշեցնենք, որ իտալացի մասնագետն ամռանը Խոսեպ Գվարդիոլային կփոխարինի «Բավարիա»-ի գլխավոր մարզչի պաշտոնում: