artsakh.tv-ն գրում է, որ այն, որ ադրբեջանական կողմը նախանձելի հետեւողականությամբ խաբում է միջազգային հանրությանը` հայկական կողմերի համար գաղտնիք չէ: Սակայն այլ բան է, երբ այդ մասին հայկական կողմերն են բարձրաձայնում, ովքեր միջազգային հանրության կողմից այդ հարցում կարող են դիտվել որպես կողմնակալ դատավորներ, միանգամայն այլ բան է, երբ պաշտոնական Բաքուն ինքն է հայտնվում իր ստի թակարդում եւ ակամա բարձրաձայնում փաստեր, որոնք ընդամենը մի քանի օր առաջ ժխտում էր:
Հերթական հերոսը Ադրբեջանի փախստականների եւ բռնի տեղահանվածների գործերով պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովն է` իր աղմկահարույց հայտարարությամբ:
Տեսանյութը` artsakh.tv-ի