Նրանք, ովքեր ունեն փոքրիկ երեխաներ գիտեն, թե ինչքան դժվար է երբեմն լինում երեխաներին համոզել, որ նախաճաշեն: Եվ ընդհանրապես շատ տարբերակներ են գործադրում ծնողները, որպեսզի երեխաներին հաց ուտացնեն:
Սակայն կրեատիվ ճապոնացի մայրիկ Լի Մինգ Լի-ն այս խնդիրը լուծել է բավականին տարօրինակ կերպով: «Երբ իմ փոքրիկը գնաց դպրոց, նրա մոտ ինչ-որ խնդիրներ առաջացան նոր միջավայրին ահարմարվելու առումով, ինչպես նաև ախորժակի: Նա շատ էր ինձ կարոտում և չէր կարողանում ընտելանալ նոր կյանքին: Այդ ժամանկա ես սկսեցի նրա համար պատրաստել հետաքրքիր խորտիկներ, որոնք նա հաճույքով կուտեր: Ժամանակի ընթացքում այս ամենը դարձավ իմ հոբբին»:
ԼԻ Մինգ Լի-ն անգամ հրապարակել է իր բաղադրատոմսերի գիրքը, թե ինչպես պատրաստել այդ հրաշալի խորտիկները: Այս գիրքը կօգնի բոլոր ծնողներին, ովքեր ցանկանում են զարմացնել իրենց երեխաներին: Գիրքը կարող եք պատվիրել նաև համացանցում:
Այստեղ բենտոյի մի քանի տարբերակներ են, որոնք պատրաստում է Լի-ն. (բենտոն ճապոնական բառ է, որը նշանակում է փաթեթավորված ուտելքի մեկ բաղադրատոմս)
Տոտորո բուլկիներ
Պանդա սուշիներ
Զեֆիրկաներ
Սուշի` դիսնեյի մուլտհերոսների մոտիվներով
Հացե արջուկներ
Սուշի կատուներով
Տոտորո տորթ
Այսպիսի խոզուկներ դեռ չեք տեսել
Քնած արջուկ
Կրիա նինդիաներով լանչ
Բենտո` պիկնիկի համար
Արջուկով նախաճաշ
Ուժեղ եղեք…
Բրինձը և փոքրիկ արքայազնը
Լանչ Հարի Փոթերի հետ
Պաստա և Պիկաչու
Վինի Պուխը և բոլորը
Կրկին դիսնեյի հերոսներով
Հացե բուլկիներ