Մյունխենի «Բավարիա»-ի ապագա գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և «Չելսի»-ի խնդիրների մասին: Ներկայումս «Յունայթեդ»-ն ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, իսկ լոնդոնցիները` 12-րդ:
«Կարծում եմ, որ երկու ակումբներն էլ խնդիրներ ունեն, բայց դրանք տարբեր են: Նախորդ տրիումֆից հետո լոնդոնցիները կորցրին մոտիվացիան, իսկ «Յունայթեդ»-ը չկարողացավ կայուն արդյունքներ գրանցել: Բայց ես վստահ եմ, որ ապագայում այս երկու ակումբներն էլ կարող են մրցակցել», – ասել է Անչելոտին: