Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի «Ռոմա»-ի դեմ կարևոր հանդիպումը. հայտնում է Marca-ն:
Համաձայն աղբյուրի տվյալների` կոլումբիացի ֆուտբոլիստը մեջքի հետ կապված խնդիրների պատճառով չի կարողացել ավարտել թիմի մարզումը և ստիպված է եղել ընդհատել աշխատանքը: Ներկայումս ակումբի բժշկական անձնակազմը չի կարող հաստատել նրա մասնակցությունը խաղին:
Իսպանական և իտալական ակումբների հետ առաջին հանդիպումը տեղի կունենա այսօր: