Հայկական ժամանակ. Մահվան դեպք՝ պլաստիկ վիրահատության արդյունքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Երեկ՝ հունիսի 20-ին, վիրահատությունից երկու օր անց, Երևանի Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում մահացել է 28-ամյա Մերուժան Ավետիսյանը։ Հարազատները համոզված են, որ երիտասարդը կյանքից հեռացել է բժիշկների մեղքով։ Նրանք, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղի բնակիչները՝ ավելի քան հարյուր հոգի, բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ Առողջապահության նախարարության հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոնի (դիահերձարանի) մոտ”, գրում է թերթը և շարունակում.
 
“Մերուժանի հարազատները լրագրողներին հայտնել են, որ նա գումար էր խնայել և որոշել պլաստիկ վիրահատության միջոցով ուղղել ծնոտը, որն ի ծնե ծուռ է եղել։ Երիտասարդն, ըստ նրա մահը սգացող հարազատների, երբեք որևէ հիվանդություն չի ունեցել։ Եվ նրանք հայտարարել են, թե պայքարելու են այնքան ժամանակ, քանի դեռ մեղավորները չեն ազատվել աշխատանքից ու ենթարկվել քրեական պատասխանատվության, որպեսզի հետագայում ևս մահվան պատճառ չդառնան։ Հայտնել են նաև վիրահատող բժշկի անունը՝ Հայկ Ենոքյան։ 




Լրահոս