Ախպարաշենում հրդեհվել է ԳԱԶԵԼ-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 23-ին, ժամը 18.03-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Ախպարաշեն թաղամասում այրվում է ավտոմեքենա: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Պարզվել է, որ Կամոյի փողոցում այրվել է “Գազել” մակնիշի 34 ՏՍ 266 համարանիշի բեռնատարի (վարորդ` Էդգար Մանուկյան) շարժիչի հատվածը:




Լրահոս