Կարիմ Բենզեման շարք է վերադարձել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման սկսել է մարզվել ընդհանուր խմբի հետ: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Ֆուտբոլիստը, ով բաց էր թողել «Մալագա»-ի դեմ հանդիպումը (1:1), արդեն ապաքինվել է վնասվածքից:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Բենզեման մասնակցել է 19 հանդիպման և դարձել 19 գոլի հեղինակ:




Լրահոս