Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է թիմի նախկին ֆուտբոլիստ Իվան Էլգերի խոսքերը` ուղղված Իսկոյին: Էլգերը քննադատել էր Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստին, ընդգծելով, որ խաղադաշտում վերջինս էֆեկտիվությամբ աչքի չի ընկնում: Էլգերը, մասնավորապես, ասել է, որ Իսկոն գոլ չի խփում, գոլային փոխանցումներ չի կատարում, գնդակներ չի խլում:
«Ես գոհ եմ Իսկայի աշխատանքից: Եթե ուշադրություն դարձնենք նրա գոլերի և գոլային փոխանցումների քանակին, ապա ակնհայտ է, որ նա պետք է դեռ առաջընթաց ունենա», – ասել է Զիդանը:
Ընթացիկ մրցաշրջանում Իսկոն Իսպանիայի առաջնությունում մասնակցել է 20 խաղի, դարձել մեկ գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ: