Սիրիայում Թուրքիայի կողմից արձակած ռումբերից լրագրողների խումբ է տուժել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայի հյուսիսում՝ Լաթաքիայում, լրագրողների խումբ է տուժել գնդակոծությունների ժամանակ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովի խոսքով՝ 8 ռումբ է արձակվել:

Մի խումբ լրագրողներ են տուժել՝ Ռուսաստանից, Բուլղարիայից, Կանադայից և Չինաստանից: ԶԼՄ ներկայացուցիչները թեթև վնասվածքներ են ստացել:

Գործակալության տվյալների համաձայն՝ ռումբերն արձակվել են Թուրքիայի կողմից: Սիրիական բանակում հայտարարել են, որ կրակոցներ են արձակել «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները:

Հիշեցնենք, որ Սիրիայում պաշտոնապես հրադադարի ռեժիմ էր հայտարարվել փետրվարի 27-ին: Հրադադարի մասին համաձայնություն էր ձեռք բերվել ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից: Այն չի անդրադառնում ահաբեկչական խմբավորումներին:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան   




Լրահոս