Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլը ճանաչվել է ակումբի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Գերմանացի կիսապաշտպանի օգտին քվեարկել են երկրպագուների 36 %-ը: Հիշեցնենք, որ փետրվար ամսվա ընթացքում Օզիլը դարձել էր 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: