Արդեն տեւական ժամանակ է, ինչ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի շուրջ աղմուկը չի դադարում: Օրերս էլ այս ՔԿՀ-ում տիրող վիճակի մասին աղմկոտ հայտարարությամբ հանդես եկավ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին: Արդյունքում նրա նկատմամբ իրականացված խոշտանգումների մասով հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում: Սա էլ դեռ քիչ է, մարտի 1-ին անհասկանալի պատճառներով նույն ՔԿՀ-ում ինքնասպան եղավ 35-ամյա Մխիթար Սարգսյանը, որի ազատազրկման պատժի կրման ավարտին մնացել էր ընդամենը 20 օր:
Ըստ էության, հենց այս եւ այլ հանագամանքներն են պատճառ դարձել, որ մեզ հասած տեղեկություններով,այս օրերին քննարկվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Ռուբեն Ստեփանյանի պաշտոնանկության հարցը: Ենթադրվում է, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետն առաջիկա օրերին Ստեփանյանին պաշտոնանկ անելու մասին հրաման կարձակի:
Ի դեպ, Ստեփանյանի պաշտոնանկության լուրերի առնչությամբ ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից «ժողովուրդ»-ին ասացին, թե նման բան չկա: