“Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպությունը (այսուհետ`”Հայոց Արծիվներ” ՀՀԿ: www.hayocartsivne r.am) ՀՀ պետական տոների կապակցությամբ ազգային բանակի տարբեր զորամասերում կազմակերպում և իրականացնում է հայրենասիրական, ռազմահայրենասիրական միջոցառումների շարք, որոնք անցկացվում են շնորհավորանքների, հուշամեդալների պարգևատրման, թանկարժեք իրային նվերների պարգևատրման, հայրենասիրական համերգների կազմակերպման, զորավարժարաններում կրակային պատրաստվածության անցկացման, սահմանագծի մարտական հենակետեր այցելություններ կազմակերպելու տեսքով:
Հայաստանի Հանրապետության Մայր օրենքի` Սահմանադրության ընդունման 18-րդ տարեդարձի կապակցությամբ “Հայոց Արծիվներ” ՀՀԿ-ի Նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ, այսօր հերթական անգամ հյուրընկալվել էր Հայաստանի Հանրապետության և Նախիջևանի սահմանագծի մարտական հենակետեր` սպաներին և զինվորներին շնորհավորելու Հայաստանի Հանրապետության Մայր օրենքի` Սահմանադրության ընդունման 18-րդ տարեդարձը: Սպաների և զինվորների առջև Խաչիկ Ասրյանը իր ոգեշունչ ելույթում խիստ կարևորեց, ինչպես մայր օրենքի` Սահմանադրության անընդհատ պահպանման, լիարժեք իրականացման, այնպես էլ ազգային բանակի դերն ու նշանակությունը հայ մարդու, Հայաստանի Հանրապետության քաղաքացու պաշտպանության, հայոց պետականության անվտանգության ապահովման գործում, ինչպես նաև շնորհավորեց Հայաստանի Հանրապետության Մայր օրենքի` Սահմանադրության ընդունման 18-րդ տարեդարձը: (Խոսք` Խաչիկ Ասրյան… “Հայոց ազգային բանակի արժանապատի”վ սպաներ, զինվորնե”ր, ողջունում եմ Ձեզ բոլորիդ, և տեղեկացնում, որ այսօր Ձեզ հյուրընկալվել է ” Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահե կարգախոսով առաջնորդվող “Հայոց Արծիվներ” հայրենասիրական շարժումը` շնորհավորելու Ձեզ` հայոց պետականության սահմանները անառիկ պաշտպանող քաջարի սպաներիդ, զինվորներիդ Հայաստանի Հանրապետության Մայր օրենքի` Սահմանադրության ընդունման 18-րդ տարեդարձի կապակցությամբ:
“Հայոց Արծիվները”, իր 3,5-ամյա օրհնաբեր գործունեության ընթացքում իրականացնելով 523-ից ավելի ռազմահայրենասիրական, հայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, այդ թվում նաև ազգային բանակի տարբեր զորամասերում, կարևորագույն և մեծագույն նպատակ է իրականացնում. բանակ-հասարակություն կապի անընդհատ ամրապնդումը, հայ զինվորի մարտունակ ոգու պահպանումը և հզորացումը, ո”չ պատերազմ, ո”չ խաղաղություն ժամանակահատվածում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության ամրապնդումը` գիտակցելով, որ միայն անընդհատ հզորացող ազգային բանակով մենք կարող ենք իրականացնել մեր ապ ու պապերի մեծագույն երազանքը` մեծ և հզոր Հայաստանի կերտումը:
ՊատվարժաԲն սպաներ, զինվորներ, միշտ եղեք հոգեպես ուժեղ և հզոր, միշտ գիտակցե”ք, որ դուք անընդհատ գտնվել և գտնվում եք հայոց նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի անմիջական ուշադրության կենտրոնում: Միշտ գիտակցե”ք, որ ԴոԲւք եք հաղթանակած պետության, հաղթանակած բանակի հաղթանակած քաղաքացին և զինվորը: Միշտ գիտակցե”ք, որ խաղաղ պայմաններում դո”ւք արժանապատիվ զավակներն եք ձեր ծնողների, իսկ պատերազմի ժամանակներում անվախ, քաջարի և անպարտելի զինվորները մեր հայրենիքի: Միշտ գիտակցե”ք, որ ձեր դիմաց կանգնած են հինավուրց հայ ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները, միշտ գիտակցեք, որ ձեր թիկունքում են գտնվում ամեն վայրկյան ձեզ փառաբանող, ձեզանով հպարտացող և ձեզ սպասող ձեր արժանապատիվ ծնողներն ու Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիները: Միշտ գիտակցե”ք հորինված ադրբեջանցիների ղեկավարների կողմից ամեն օր հնչող ռազմատենչ հայտարարությունների վտանգը, միաժամանակ գիտակցելով նրանց ամենօրյա պարտվողական հոգեբանությունը, միշտ գիտակցե”ք արցախյան փառավոր հերոսամարտի հաղթանակի արդեն իսկ լինելիությունը, միշտ գիտակցե”ք հայ զինվորի, հայ սպայի հաղթանակած, մարտունակ, ազգային ոգին և գիտակցելով միշտ եղեք միասնության տանիքի տակ, իսկ միասնության տանիքը ազգային բանակն է, հայոց նախագահն է, հայոց պետականությունն է: Կրեցե”ք Ձեր մեջ եռամիասնության արժեքային համակարգը, և այսօր, քան երբևէ դուք կլինեք ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական, և ես կասեմ ձեզ` կեցցեԲք դուք, կեցցե” հայ ժողովուրդը, կեցցեԲ ազգային բանակը, կեցցե” հայոց նախագահը, կեցցե” Հայաստանի Հանրապետությունը:
“Հայոց Արծիվների” կողմից սահմանագծի մարտական հենակետերում կազմակերպված միջոցառումների ընթացքում տեղի ունեցան “Լեռնահայաստանի Արծիվե ոսկյա հուշամեդալի պարգևատրություն: Թանկարժեք իրային նվերներով` ձեռքի ժամացույցներով և այլ նվերներով պարգևատրվեցին սահմանագծի մարտական հենակետերի մի շարք սպաներ, զինվորներ:
“Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, որդեգրելով ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունը, “Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահե կարգախոսը, իր հիմնադրման օրվանից` 2010 թվականի հունվարի 27-ից մինչև այսօր իրականացրել է 523-ից ավելի հայրենասիրական, ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, հիմնադրել է 300 մասնաճյուղեր-գրասենյակներ Հայաստանի Հանրապետության 29 քաղաքային և 271 գյուղական համայնքներում: Կազմակերպությանը կամավոր հիմունքներով անդամագրվել է ավելի քան 32.000 մարդ:
“Հայոց Արծիվներ” ՀՀԿ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի հանձնաժողով
02.07.2013 թ.