Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտագնա նիստերում, բացի օրակարգային հարցերից, քննարկվում են նաև տվյալ անդամ-պետության ռազմական ենթակառուցվածքային հարցերը: Այս մասին Երևանում ընթացող ՀԱՊԿ ԽՎ նիստից հետո լրագրողներին հայտնել է ՌԴ պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը:
Նրա խոսքով` այսօրվա նիստի առանցքում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի գործունեության հարցն էր՝ ընդդեմ տեռորիստական սպառնալիքների: «Այժմ, հիմնական սպառնալիքը Մերձավոր Արևելքից է, այնտեղի տեռորիստական խմբավորումներից, որոնք գործում են Սիրիայում՝ ընդհանուր առմամբ աշխարհի պայթյունավտանգ կենտրոնում: ««Իսլամական պետությունը» ոչնչացնում է մարդկանց, միջազգային ժառանգության օբյեկտներ ու փորձում է քողարկել իրեն իսլամի տակ՝ չնայած այդ կրոնի հետ որևէ կապ չունի»,- մանրամասնել է Նարիշկինը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: