Հովիկ Աբովյանի տուն ներխուժած անձինք լավ տեղեկացված են եղել, թե տան տերերը երբ են բացակայելու (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրջ երկու ամիս է անցել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի տան գողության դեպքից: Մինչ օրս իրավապահները մի շարք վարկածներ են ստուգում, սակայն առաջ քաշված վարկածներից, ըստ էության, որեւէ մեկը չի հիմնավորվել: Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել հունվարի 13-ին: Ենթադրվում է, որ գողությունը տեղի է ունեցել ժամը 22:30-ից մինչեւ հունվարի 14-ի ժամը 03:30-ն ընկած ժամանակահատվածում:

Այդ օրը նշված ժամերին մարզպետի տանը մարդ չի եղել, եւ դատելով ստեղծված իրավիճակից՝ առանձնատուն ներխուժած անձը կամ անձինք լավ տեղեկացված են եղել, թե տան տերերը երբ են բացակայելու: Դեպքի առթիվ հունվարի 14-ին Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, որը հետագայում տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթ:

Մանրամասները ` ArmLur.am-ի  տեսանյութում:




Լրահոս