Առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների յուրացում կատարելու կասկածանքով, ձերբակալվել է Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության նախկին պետը:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի կառավարության որոշումներով հաստատված ,ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցությանե 2012-2013թթ. ծրագրերի իրականացման գործընթացում պաշտոնեական դիրքն օգտագործելով եւ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների յուրացում կատարելու կասկածանքով, նախատեսված` ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ձերբակալվել է Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանը:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: