Այսօր հինգերորդ գումարման Ազգային ժողովի իններորդ նստաշրջանի հերթական քառօրյա նիստի ընթացքում ելույթ ունեցավ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով անդրադարձավ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի տատանումներին:
Պատգամավորը նկատեց, որ վերջին մի քանի տարիների ընթացքում էլէներգիայի սակագինը բարձրացել է մոտ 70 տոկոսով, ինչի արդյունքում ՀՀ բնակչությունը տարածաշրջանում էլէներգիայի դիմաց ամենաթանկ վճարողն է:
Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ` եթե բնակիչը չկարողանա ավել վճարել իր սպառած հոսանքի դիմաց, ՀԷՑ-ն էլ իր հերթին չի վճարելու էլէներգիայի արտադրողներին, ու վերջիններս կսնանկանան, էներգետիկ համակարգը կհայտնվի փաստի առաջ:
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: