Ուշադրություն. Տավուշում և Սյունիքում 0-ից ցածր ջերմաստիճան է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուշադրություն

Մարտի 18-ի և 19-ի գիշերը Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում՝ օդում հնարավոր է -2…-3 աստիճան, գետնի մակերևութին՝ -4…-5 աստիճան ցուրտ:

Հանրապետության տարածքում`

Մարտի 15-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, 16-17-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյուն: 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, 15-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 15-18-ը աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

Երևանում`

Մարտի 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: 16-17-ը սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի մարտի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`          17.60C (1979 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`             -12.10C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`          4.90C




Լրահոս