Beeline-ը շարունակում է ֆիքսված կապի արդիականացման աշխատանքները Կոտայքի մարզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը շարունակում է Հայաստանի մարզերում ԱՀԿ-ների և բաժանորդային գծերի արդիականացմանն ուղված աշխատանքները: Մասնավորապես, 2016 թ.-ի մարտ ամսին մեկնարկել են գործող բաժանորդային հեռախոսագծերի վերամիացման աշխատանքները Կոտայքի մարզի Առինջ համայնքում:
Արդիականացման աշխատանքների ավարտից հետո, որը նախատեսվում է մինչև ս.թ. ապրիլի 15-ը, նշված համայնքի բնակիչներին հասանելի կլինեն նոր որակի թվային ֆիքսված կապի և լայնաշերտ ինտերնետի ծառայություններ: Ենթակառուցվածքների թվայնացման աշխատանքների արդյունքում կիրականացվեն սարքավորումների փոխարինման և վերազինման աշխատանքներ, իսկ գործող բաժանորդային գծերը կվերամիացվեն նոր թվային կայանին:

«Beeline-ը շարունակում է ցանցի արդիականացման աշխատանքները երկրի ողջ տարածքում` ավելի ու ավելի մեծ թվով բնակավայրերում հասանելի դարձնելով մեր պարզ և հարմար ծառայությունները: Ներկայումս ընթացող թվայնացման աշխատանքների շնորհիվ Առինջ գյուղի բնակիչները հնարավորություն կունենան օգտվելու Beeline-ի ֆիքսված կապի և լայնաշերտ ինտերնետի ծառայություններից նոր որակով», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նշենք, որ 2015 թ. ընթացքում Beeline-ը թվայնացրել է Հայաստանի 9 բնակավայրի հեռախոսային ցանց և մոնտաժել լայնաշերտ ինտերնետի ծառայությունների 2684 նոր պորտ 12 բնակավայրերում:




Լրահոս