Անգլիայի ֆուտբոլի միությունը Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Դիեգո Կոստային մեղադրել է ոչ մարզական վարք դրսևորելու մեջ: Կոստան որակազրկվել է մեկ խաղով:
Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Էվերտոն»-ի դեմ խաղում հարձակվողը չի կարողացել զսպել զգացմունքներն ու վիճաբանել է Գարեթ Բերիի հետ, ում անգամ փորձել է կծել:
Կոստան ստացել է երկրորդ դեղին քարտն ու հեռացվել է խաղադաշտից: Ֆուտբոլիստը նաև պարտավոր է բացատրել խաղադաշտից լքելու ժամանակ իր ժեստի իմաստը: