Ռոբերտ Քոչարյանը մեծ հաշվով քաղաքականությունից երբեք չի էլ հեռացել. Մանվել Բադեյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կուսակցություն բացելը ու կուսակցության մեջ միավորվելը մարդկանց սուվերեն իրավունքն է: Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Վարդան Օսկանյանի` կուսակցություն ստեղծելուն, այս մասին նշեց ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը:

«Ավելի լավ է իրենից հարցրեք` ոնց է ինքը տեսնում զարգացումները և կհասնի՞ արդյոք հաջողության: Իմ գնահատականով չի հասնի», – ընդգծեց նա:

Անդրադառնալով կուսակցության հետ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կապին` Բադեյանը ընդգծեց. «Ռոբերտ Քոչարյանը մեծ հաշվով քաղաքականությունից երբեք չի էլ հեռացել: Նա ուղղակի հրապարակային ելույթներ քիչ է ունեցել, բայց երկրի նախագահը երբեք չի կարող քաղաքականությունից դուրս լինել»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս