Մարտի 16-ին, ժամը 04.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայում՝ Անտառային փողոցի մոտակայքում, ճանապարհահատվածը փլվել է (մոտ 1 քմ), ինչի հետևանքով երթևեկությունը խափանվել է, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ օպերատիվ և ԱԻ արձագանքման խմբերը:
Պարզվել է¸ որ Ազատության պողոտայի թիվ 1/21 շենքի դիմաց մոտ 15մ երկարությամբ և 8մ բարձրությամբ բետոնե հենապատը փլուզվել է և թափված հողազանգվածի հետ փակել Սարալանջի պողոտայի երթևեկելի հատվածը: Տարածքի տեղազննման արդյունքում Ազատության պողոտայի թիվ 1/21 շենքի դիմաց՝ ասֆալտի վրա¸ նկատվել են մոտ 5մ երկարությամբ և մոտ 0¸7 սմ լայնությամբ ճաքեր: Փրկարարները ժապավենով սահմանազատել են շենքի հարակից վտանգավոր հատվածը:
Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանը, ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Ս. Ազարյանը, ՓԾ օրվա պատասխանատու փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը¸ ԵՓՎ պետի տեղակալներ` փ/ծ փոխգնդապետ Է. Սահակյանը¸ Արաբկիր համայնքային բաժնի պետ փ/ծ փոխգնդապետ Ա. Ջումայանը¸ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հ. Վարդանյանը և աշխատակազմի ղեկավար Խաչատրյանը:
Փրկարարները սահմանազատել են Ազատության պողոտայի թիվ 1/21 շենքի հարակից վտանգավոր հատվածը:
Սարալանջի փողոցից դեպի Ա. Ավետիսյան փողոց տանող ավտոճանապարհը միակողմանի փակ է:
Քաղաքապետարանի կոմունալ տնտեսության աշխատակիցները սկսել են Ազատության պողոտա թիվ 1/21 հասցեի մոտակա ավտոճանապարհի մաքրման աշխատանքները (12տեխնիկա):