Մյունխենի «Բավարիա»-ի պաշտպան Դավիդ Ալաբան նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ, հայտնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը:
«Ուրախ եմ, որ շարունակելու եմ կարիերաս «Բավարիա»-ում։ Սա մեծագույն ակումբ է, որի հետ ունեցել եմ բազմաթիվ դրական պահեր և պատրաստվում եմ նվաճել նոր տիտղոսներ»,- ասել է Ալաբան:
Ընթացիկ մրցաշրջանում Ալաբան 32 հանդիպումներում խփել է 1 գոլ և դարձել 4 գոլային փոխանցման հեղինակ: