Իրաքցի զինծառայողները սկսել են «ԻՊ»-ից իրաքյան Մոսուլի ազատագրման օպերացիան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրաքցի զինծառայողները սկսել են Մոսուլ քաղաքի ազատագրման հարցով օպերացիան, փոխանցում է Associated Press-ը:

Զինծառայողների խոսքով՝ իրաքյան ուժերը վերադարձրել են վերահսկողությունը Մոսուլ քաղաքի արևելքում: Քաղաքը գրավվել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից գրեթե 2 տարի առաջ:

Գործակալությունը նշում է, որ ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիան շարունակում է օդից աջակցությունը:

Իրաքյան քաղաքում սահմանված վերահսկողությունը թույլ էր տվել «Իսլամական պետությանը» սկսել հարձակումը երկրի հյուսիսում և արևմուտքում և արդյունքում գրավել իրաքյան տարածքների գրեթե մեկ երրորդը:

Մոսուլի ազատագրման մտադրության մասին իրաքյան իշխանությունները հայտնել էին դեռևս անցած տարվա դեկտեմբերին, երբ իրաքյան բանակին հաջողվեց ազատագրել ևս մեկ խոշոր քաղաք՝ Ռամադին:




Լրահոս