Մարտի 28-ին, ժամը 08.21-ին ահազանգ է ստացվել, որ Ռյա Թազա-Ապարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Ռյա Թազա-Ապարան հատվածում «Mitsubishi Colt» մակնիշի 34 QM 262 պետհամարանիշով (վարորդ՝ 1986 թ. ծնված Ա. Հ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ գլորվել ձորակը: Տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: