Պակիստանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 73-ի, որոնց թվում՝ 23 երեխա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պակիստանի Լահոր քաղաքում մանկական զբոսայգում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 73 մարդ է զոհվել, ավելի քան 300 մարդ վիրավորվել է, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Dawn պարբերականին:

Պայթյունի պահին զբոսայգում բազմաթիվ ընտանիքներ են եղել երեխաների հետ: Զոհերի թվում կա 23 երեխա:

Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժման հետ կապ ունեցող «Ջամաթ ալ-Ահրար» ծայրահեղական խմբավորումը:

Ահաբեկիչները հայտարարել են, որ իրենց թիրախում քրիստոնյաներն են եղել:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս